Տղամարդը մեղադրվում է կնոջը սպանելու փորձի մեջ. տուժել է նաև կնոջ հայրը

Դատարան է ուղարկվել 31-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեական գործը:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը հետ վերցնի դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն կինը հրաժարվել է կատարել պահանջը, որի արդյունքում՝ ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` նա որոշել է սպանել նախկին կնոջը, հանդիպել է նախկին կնոջը և նրա հորը, նախկին կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է ուղղել նրա մարմնին, մասնավորապես` նրա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել. հարվածներից մեկը դիպել է կրծքավանդակի ձախ կեսին` պաշտպանվելու արդյունքում պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով թեթև մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաև միջամտել է կնոջ հայրը, սակայն վերջինիս կողմից նախկին կնոջն ուղղված դանակի հարվածները դիպել են նրա հորը` նրա առողջությանը` կրծքավանդակի աջ կեսի կտրած և ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, որից հետո դիմադրություն ցույց տալու արդյունքում՝ տղամարդը դեպքի վայրից դիմելով փախուստի՝ գնացել է տուն: Տղամարդը մեղադրվում է սպանության փորձի մեջ: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Տեսանյութեր

Լրահոս