Բաժիններ՝

Նոյեմբերյանցի կենսաթոշակառու. «Ինչ ղալաթ ուզում են անեն սահմանադրությամբ»

Նոյեմբերյան քաղաքի մի քանի տարեց բնակիչները tesankyun.am-ի հարցին, թե ՀՀ սահմանադրության առաջիկա փոփոխությունների մասին: Արշավիր Հարությունյանն ասաց.

«Չեմ հավատում, որ լավ կլինի: Վատին հավատում եմ: Եթե մեր տանը ոչինչ չկա, իմ կնկանը փոխեմ, ուրիշ կնիկ բերեմ, նույն վիճակն է, ի՞նչ է փոխվելու»: Նա ասաց, որ սահմանադրության նախագծին անտեղյակ է:

Շամիր Անանյանն ասաց.

«Ինձ համար միեւնույնն է՝ սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ նույնը կթողեն: Ես իմ բանկի կոպեկներն եմ ուզում, էսա 90 տարեկան մարդ եմ, հիվանդ եմ, փող չունեմ, գնամ բժշկի, հազում եմ»:

Նա հայտնեց, որ Խորհրդային Խնայբանկում 22 հազար ռուբլի ավանդ է ունեցել եւ շարունակեց. «Սահմանադրությունը իրենց համար են փոխում, էդ սահմանադրությունը ինձ համար փոխեն, բանկի կոպեկները տան, կնիկս ոտքը կոտրած՝ տանն ընկած է, փող չունեմ՝ տանեմ բուժեմ: Ինչ ղալաթ ուզում են անեն սահմանադրությամբ: Ես իմ փողը, իմ սեւ օրի, իմ դագաղի փողն եմ ուզում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս