Էլվիս Փրեսլին դարձյալ գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Իր մահից 40 տարի անց Էլվիս Փրեսլին դարձյալ գլխավորել է բրիտանական ալբոմների UK album charts հիթ-շքերթը: Սա արդեն 12-րդ անգամ է տեղի ունենում, գրում է korrespondent.net-ը:
Փրեսլիի դասական դարձած If I Can Dream հիթերի հավաքածուն ձայնագրվել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից:
Երգչի ալբոմները UK album charts-ում առաջին տեղը գրավել են ավելի հաճախ, քան ինչ-որ մեկինը:
If I Can Dream-ն առաջին տեղն էր զբաղեցրել այն բանից հետո, երբ վաճառվել էր ալբոմի 79000 օրինակ:
Էլվիսի անունից մրցանակը ստացել է նրա նախկին կինը՝ Պրիսցիլլա Փրեսլին: «Էլվիսը միշտ ցանկացել է թողարկել այդ ալբոմը, ու նա շատ գոհ կլիներ, որ նախկինի պես երկրպագուներ ունի, ու, որ նրանք շարունակում են սիրել իր երաժշտությունը»,- ասել է Պրիսցիլլա Փրեսլին:
«Ալբոմը հավաքվել է ամենատաղանդավոր թիմի կողմից, որն օգնել է մեզ կյանքի կոչել նրա երազանքը»,- ասել է նա:
Բրիտանական ալբոմների հնգյակը.
1) If I Can Dream, Էլվիս Փրեսլի
2) Another Country, Ռոդ Ստյուարտ
3) Counting the Squall, Գայ Գարվի
4) х, Էդ Շիրան
5) I Cry When I Laugh, Ջես Գլին