Կրկնակի գործած մեղքն արդյո՞ք ավելի ծանր է
– Կրկնակի գործած մեղքն արդյո՞ք ավելի ծանր է:
– Բնականաբար, մարդը սխալական է: Մեկ օրվա կամ մեկ զրույցի արդյունքում հնարավոր չէ մարդուն ուղղել: Մարդ ամբողջ կյանքի ընթացքում է դաստիարակվում: Ինչպես փոքր երեխան սայթաքում և վայր է ընկնում, չի կարելի նրան ցմահ պատժել և ասել, որ այլևս քեզ չեմ դաստիարակելու կամ չեմ խնամելու: Պետք է նրան ձեռքից բռնած կամաց-կամաց ոտքի կանգնեցնել: Այսպես և խոստովանողի ու հոգևորականի կապը պետք է շարունակական լինի: Խոստովանողի հետ կատարվող փոփոխությունները պետք է երևան: Որպես խոստովանահայր՝ պարտավոր եմ ամեն անգամ իմ հոգեխնամ հավատացյալին ճշմարիտ ուղու վրա դնել, միշտ օգնել չսայթաքելու:
Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան
qahana.am