Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառմանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևի, քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառումը, հայտնում է Trend-ը:

Հիշեցնենք, որ երեկ Ուորլիքը Twitter-ում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր ԵԽ ԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևին:
«ԵԽ ԽՎ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ մինչ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր կամ զեկույցներ հրապարակելը»,- գրել էր Ջեյմս Ուորլիքը:

Գաջիևը հայտարարել է, որ այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անգամ աննշան առաջընթաց չի գրանցել, ամերիկացի համանախագահն իրավունք չուներ խորհուրդ տալ կարգավորման հարցով մյուս կազմակերպություններին:

«Մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը զրոյի է հավասար: Միջազգային մյուս կառույցները, որոնք ձգտում են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում, կարիք չունեն խորհրդակցել Մինսկի խմբի հետ, որը անիմաստ գործունեությամբ է զբաղվում»,- հայտարարել է Գաջիևը:

Վերջինիս խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նման անարդյունք գործունեությունը ծառայում է Հայաստանի շահերին, որը շարունակում է «զավթողական քաղաքականությունն ու ձգտում պահպանել ստատուս-քվոն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս