Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը քննարկել է А321-ի ոչնչացնումը. ԱՄՆ հատուկ ծառայություններ

Ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել ԴԱԻՇ-ի ղեկավարների խոսակցությունները Սինայի ահաբեկիչների հետ Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը պաշտոնապես համարվում է ԴԱԻՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքը:

Խոսակցությունների ժամանակ զինյալները պարծեցել են, թե կարողացել են ոչնչացնել հոկտեմբերի 31-ին կործանված ռուսական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC-ն՝ հղում կատաչելով ԱՄՆ հետախուզությունում իր աղբյուրին:

«Նրանք բացահայտ կերպով տոնում էին իրենց հաղթանակը»,- NBC-ն մեջբերել է իր աղբյուրներից մեկի խոսքերը:

Նույն տվյալների համաձայն՝ աղետից քիչ առաջ հետախուզությունը կարողացել է լսել ծայրահեղական կազմակերպությունների ղեկավարներին ուղղված զեկույցը Սինայից, թե «շուտով այստեղ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու»:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ, աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում թռիչքից 23 րոպե անց:
Ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 224 մարդիկ մահացել էին:

Ի սկզբանե, Ռուսաստանի ու Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչները ձգտում էին բացառել ահաբեկչության վարկածը, սակայն «սև արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել անսպասելիորեն ու միանգամից:

Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ ողբերգության առավել հնարավոր պատճառը ռումբն է, որը ինքնաթիռում է տեղադրվել բեռների տեղավորման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս