Լոռու մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեծավան գյուղի Զորավար Անդրանիկ փողոցի տներից մեկի մոտակայքում «Տոյոտա Պրադո» մակնիշի 59 NP 999 պետհամարանիշի (վարորդ` Խ. Պ. 1996 թ. ծնվ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և արգելապատնեշին:

vtar lori.JPG55

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ՝1998 թ. ծնված Ռ. Ղ.-ը և 1995 թ. ծնված Ս. Կ.-ը ոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Վարորդ՝ Խ. Պ.-ը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Խ. Մ.-ը տեղում զոհվել են:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

vtar lori.JPG1

Տեսանյութեր

Լրահոս