Բաժիններ՝

Բաքվում հարբած տղամարդն արթնացել է դիահերձարանում

Բաքվի Խազարի շրջանում անսովոր դեպք է պատահել: Ինչպես հայտնում է 1news.az-ը, 57-ամյա տղամարդը ալկոհոլ օգտագործելուց հետո քնել է հենց փողոցում:

Անցորդները շտապօգնություն են կանչել, որը տղամարդուն տեղափոխել է Բուզովնա ավանի հիվանդանոց: Այնտեղ արձանագրել են տղամարդու մահն ու մարմինը ուղարկել դիահերձարան:

Տղամարդը, սակայն ուշքի է եկել, զանգել է իր ծանոթին ու հայտնել, թե ինքը ողջ է: Զանգը շոկի է ենթարկել վերջինիս ընկերոջը: Բժիշկները տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա շարունակում է բուժումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս