Թուրքիայի ռազմաօդային ուժերը 16 քուրդ զինյալի են ոչնչացրել երկրի հարավ-արևելքում
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոչնչացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 16 զինյալի:
Այս մասին ասվում է երկրի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Օպերացիայի ընթացքում, որն իրականացվել է PKK-ի անջատողական-ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ Յուքսեքովում, բացի 15 ահաբեկիչներից, ովքեր ոչնչացվել էին նոյեմբերի 4-ին, ավիահարվածների հետևանքով սչնչացվել են ևս 16-ը»,- ասվում է հաղորդագրությունում: