Բաժիններ՝

Պուտինը պահանջել է անցկացնել A321-ի աղետի մանրամասն հետաքննություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կատարել Եգիպտոսում Airbus A321-ի աղետի պատճառների ուսումնասիրություն, մինչև չպարզվեն աղետի բոլոր մանրամասները:

Համապատասխան հայտարարությունը Պուտինն արել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ այսօր կայացած հանդիպմանը, ով գլխավորում է А321 ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովը:

«Անկասկած, պետք է արվի ամեն ինչ, որ ստեղծվի տեղի ունեցածի օբյեկտիվ պատկերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ է տեղի ունեցել ու դրան համապատասխան կերպով արձագանքնենք: Այդ աշխատանքը պետք է տևի այնքան ժամանակ, մինչ մենք ամբողջությամբ վստահ չլինենք, որ այդ փուլն ավարտվել է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ցավակցել է Եգիպտոսում ավիաաղետի զոհերի հարազատներին:
Ռուսական ու խորհրդային ավիացիայի ողջ պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը տեղի է ունեցել շաբաթ օրը Սինայի թերակղզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս