Բաժիններ՝

2016 թ. տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն դոլար

2016 թ. ընթացքում Հայաստանը արտաքին պետական պարտքի գծով նախատեսում է ստանալ մոտ 443 մլն դոլար, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 369 մլն դոլարի արտաքին միջոցներ: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել սաֆարյանը՝ 2016 թ. ընթացքում նախատեսվում է, որ արտաքին պետական պարտքի գծով սպասարկումը կկազմի 252.4 մլն դոլար, որից 113.9 մլն դոլար հիմնական գումարի մարման գծով և 138.5 մլն դոլար որպես տոկոսավճար, այդ թվում` ՀՀ կառավարության պարտավորությունների գծով մոտ 74.4 մլն դոլարի հիմնական գումարի մարում և 130.4 մլն դոլարի տոկոսավճար:

«2016 թ. տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն դոլար»,- ասաց Պ.Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս