«Ինձ արդեն վաղուց որևէ մեկը չի էլ փորձում որևէ բան նվիրել, անգամ ծնունդիս, ցավոք սրտի». Գևորգ Կոստանյան
«Նույն այդ հայտարարագրերում է հստակ նշված, որ թե՞ որպես զինվորական դատախազ, թե՛ առավել ևս որպես գլխավոր դատախազ ո՛չ ես, ո՛չ իմ կինը երբեք որևէ նվեր չենք ստացել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով իր հայտարարագրի վերաբերյալ հարցերին:
Նա նշեց, որ երբեք որպես զինվորական և գլխավոր դատախազ որևէ մեկից նվեր չի ստացել. «Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ էլ ստանալու: Երկրորդը՝ ինձ արդեն վաղուց որևէ մեկը չի էլ փորձում որևէ բան նվիրել, անգամ ծնունդիս, ցավոք սրտի»:
Նա նշեց նաև, որ նվիրատվություններն ինքը ստացել է բացառապես մերձավոր ազգականներից: