![](/banners/BeFunky-design.jpg)
Պատմաբանը ահազանգում է. «Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Chesar-1.jpg)
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Վայոց ձորում գտնվող Չեսար իշխանի պալատը, որը եզակի կառույց է, որպես հարդանոց է օգտագործվում:
«Սա Հայաստանի եզակի հուշարձաններից մեկն է. Չեսար իշխանի պալատը, նրա՝ ով կառուցել է նաև Սելիմի քարավանատունը: Նման երկրորդ հուշարձան ուղղակի չկա:
Իհարկե՝ ընդգրկված է պետական նշանակության հուշարձանների ցանկում, իհարկե պահպանվում է պետության կողմից: Եթե Վայոց Ձորում փորձեք մի որևէ հուշարձանի լայնությունը չափել՝ միանգամից կհայտնվեն մի քանի հսկողներ, շտապ կզանգեն Երևանից՝ էդ ինչ ե՞ք անում:
Բա չկա՞ մեկը՝ որ պալատը որպես հարդանոց օգտագործողին ասի՝ էդ ինչ ե՞ս անում»,- ահազանգում է պատմաբանը: