Հակառակորդի կողմից կրակոցներ են եղել Ճամբարակում. պարանին կախված լվացքը ցանց է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։

Արդյունքում՝ գյուղի չորս տների պատուհանները կոտրվել են։ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից։

«Ես անձամբ գնացել և բնակարանները նայել եմ։ Բեկորային վնասվածքներ են ստացել, պատուհաններն են կոտրվել։ Փառք Աստծո, որ տվյալ սենյակում մարդ չի եղել, այլապես այն մարդ կսպաներ, որովհետև բավականին շատ են եղել բեկորները։ Պատկերացրեք, որ մարդիկ իրենց տան բակում ունեցել են փռված լվացք, որ կրակոցներից ցանց էիե դարձել»,– պատմել է քաղաքապետը՝ հիշելով որ նման կրակոցներ ճամբարակում նաև մի քանի ամիս առաջ են հնչել։

Լրատվամիջոցի հարցին, թե արդյոք վնասները կփոխհատուցվեն, Ավալյանը պատասխանել է. «Եթե անհրաժեշտություն լինի, ես ինքս՝ որպես համայնքի ղեկավար, կարող եմ ֆինանսապես օգնել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս