Գյուղաշխատողի օրը կնշվի հոկտեմբերի 11-ին

ԼՂՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին գյուղատնտեսության աշխատողի օրը կնշանավորվի տոնական զանազան միջոցառումներով: Տեղի է ունենալու տեղական արտադրանքի ցուցահանդես-համտես: Վաճառքի է ներկայացվելու Արցախի շրջաններից բերված գյուղմթերքը, որն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արցախում գյուղատնտեսության աշխատողի օրն առաջին անգամ պետականորեն նշվել է 2011 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս