Բաժիններ՝

Ինքնասպանություն Տավուշի մարզում. որդին մորը հայտնաբերել է կախված վիճակում. armtimes.com

Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: 70-ամյա կինը իրենց տանը կից ցախանոցում ինքնասպանություն է գործել՝ փայտե սյունից կախվելու միջոցով:

Տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը, կայքի հետ զրույցում ասել է, որ 70-ամյա կինը ապրում էր որդու հետ, եւ առողջական խնդիրներ ուներ. «Հարմար պահ է ընտրել տունը մենակ է եղել եւ դիմել է այդ քայլին: Տղան առավոտյան եկել ու մորը կախված  է տեսել»,-ասել է  Չիլինգարյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս