Բաժիններ՝

Խոշոր վթար՝ «Արարատ» գինու գործարանի մոտ. կան վիրավորներ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղում` «Արարատ» գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 25 LU 350 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Հ.) բախվել է գործարանի մոտակայքում կայանված կցորդին (չշահագործվող):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր` 2000 թ. ծնված Ս. Ս.-ը, հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, իսկ մյուս ուղևորը` 1993 թ. ծնված Կ. Ս.-ը` Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Ս.-ինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս