Հոգեբանները պատմել են Անջելինա Ջոլիի գլխավոր պրոբլեմի մասին
Հոգեբանները բացահայտել են Անջելինա Ջոլիի գաղտնիքը: Նրանք խորապես ուսումնասիրել են դերասանուհու կյանքը և պարզել, թե ինչու է նա վարում այդքան լարված ապրելակերպ և անվերջ ճամփորդում: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ դերասանուհին դեռևս չի կարողանում հաշտվել մոր մահվան հետ:
Մարշելին Բերտրան մահացել է 2007թ.-ին` քաղցկեղից: Կինն ընդամենը 56 տարեկան էր: Ջոլին չի հաղթահարել այդ ողբերգությունը, այդ պատճառով էլ չի կարողանում հաստատվել մեկ տեղում:
Ինչպես ասում են հոգեբանները, Անջելինան ոչ միայն ցավ է զգում, այլ նաև թաքնված զայրույթ, որը նա փորձում է ճնշել:
Այդ պատճառով դերասանուհին ցանկանում է անընդհատ զբաղված լինել և չմնալ նույն տեղում մի քանի ամսից ավել:
Միևնույն ժամանակ, դերասան Բրեդ Փիթը և նրանց երեխաները բազմիցս խնդրել են Ջոլիին կանգ առնել և վերջնականապես հաստատվել ամբողջ աշխարհում ցրված իրենց տներից մեկում: Նրանց պետք է խաղաղություն և կայունություն, բայց Ջոլին լսել անգամ չի ուզում:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը ցանկանում են սիրիացի երեխա որդեգրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը