Բաժիններ՝

Մեր զինվորները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին. Հայոց բանակը մեր Հայրենիքի անվտանգության ու անկախության երաշխիքն է:

Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը՝ Շվերյցարիա կատարած իր պաշտոնական այցելության ընթացքում:

Տեղեկանալով Ղարաբաղի ու հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում հայոց բանակի զոհերի մասին, նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նաեւ ասվում է.

«Խոր ցավով տեղեկացանք մեր զինվորների մահվան մասին։ Նրանց ընտանիքներին հայտնում ենք մեր խորազգաց ցավակցությունը եւ հայրական սերն ու օրհնությունը։ Մեր զինվորները հերոսներ են ու նահատակներ, որովհետեւ նրանք Հայրենիքին, մեր անկախության ու իրավունքների համար իրենց արյունը թափեցին»։

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին։ Հայոց բանակը մեր Հայրենիքի անվտանգության ու անկախության երաշխիքն է։ Հզոր բանակ՝ նշանակում է հզոր Հայրենիք։ Վստահ ենք որ քաջ զինվորները վերանորոգ մարտունակությամբ ձախողության կմատնեն Ղարաբաղի հողային տարածքին մոտենալ փորձող թշնամու բոլոր տեսակի ճիգերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս