Բաժիններ՝

Այսօր բոլորն են հասկացել, որ Բաշար Ասադը պետք է մնա իշխանության ղեկին. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ խոշոր գերտերությունների ղեկավարների շրջանում ականատես է եղել այն մտադրություններին, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը պետք է մնա իր պաշտոնին: Այս մասին նա հայտնել է Նյու Յորք կատարած այցի ընթացքում, որտեղ գնացել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Լիբանանի The Daily Star թերթը:

«Ես կարծում եմ՝ այսօր բոլորն են հասկացել, որ նախագահ Ասադը պետք է մնա, ու այդկերպ մենք կարող ենք պայքարել ահաբեկիչների հետ»,- ասել է Ռոուհանին:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը Ասադի առանցքային դաշնակիցներն են, որից Արևմուտքը պահանջում է հրաժարական ներկայացնել պատերազմի ֆոնին, որի հետևանքով սպանվել է 240 հազար խաղաղ բնակիչ ու 4 մլն մարդ դարձել է փախստական:

«Սիրիայում մեր առաջնային նպատակն է ոչնչացնել ահաբեկիչներին: Որպեսզի նրանց հաղթենք, չկա այլ որոշում, քան ամրապնդել կենտրոնական իշխանությունն ու կառավարությունը»,- ասել է Ռոուհանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս