Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումն անվանել է «ХХ դարի մեծ ողբերգությունը»
Ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումն անվանել է «ХХ դարի մեծ ողբերգությունը»: Հարցազրույցից հատվածներ հրապարակված է Կրեմլի կայքում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Լրագրողի հարցին՝ ինչու է ԽՍՀՄ-ի փլուզումը ողբերգություն, Պուտինը պատասխանել է. «Նախ և առաջ այն պատճառով, որ մի ակնթարթում Ռուսաստանի Դաշնության սահմաններից այն դուրս մնացին 25 մլն ռուս քաղաքացիներ»:
Այդկերպ, կարծում է Պուտինը, ռուսները դարձան ամենամեծ՝ միմյանցից բաժանված ազգն աշխարհում:
«Նրանք ապրում էին միասնական երկրում ու հանկարծ հայտնվեցին սահմանից այն կողմ: Պատկերացրեք, թե որքան խնդիրներ ծագեցին՝ կենցաղային հարցեր, ընտանիքի բաժանում, տնտեսական խնդիրներ, սոցիալական: Բոլորը հնարավոր չէ թվարկել: Իսկ դուք նորմա՞լ եք համարում, որ 25 մլն ռուս մնաց սահմանի այն կողմում: Ռուսները դարձան ամենամեծ՝ միմյանցից բաժանված ազգն աշխարում: Դա խնդի՞ր չէ: Ձեզ համար, գուցե, ոչ, իսկ ինձ համար խնդիր է»,- հայտարարել է Պուտինը: