Nirvana խմբի Smells Like Teen Spirit կոմպոցիզիան ճանաչվել է բոլոր ժամանակների իդեալական հիթ
Nirvana խմբի Smells Like Teen Spirit կոմպոցիզիան ամենաիդեալականն է բոլոր ժամանակների հիթերից, հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանացի ծրագրավորող ու երաժիշտ Միք Գիերսոնը Fiat ընկերության պատվերով անցկացրել է 50 լավագույն երգերի հետազոտություն երաժշտական քննադատների վարկածով, որը ցանկացել է պարզել, թե որն է լավագույն կոմպոզիցիան իր գովազդում օգտագործելու համար:
Համակարգչային անալիզը ցույց է տվել, որ երգերի մեծամասնության տեմպը, որոնք դարձել են հիթեր, կազմում է 1 րոպեում 120 հարված, դրանցում օգտագործվում է մի քանի հիմնական ակորդ (A, E, C, G), մաժորային բանալի ու բարձր տոնայնություն:
Առավել հաճախ հանդիպող բառերն են՝ baby, feel ու love:
Դրա հետ միասին՝ Գրիերսոնը նշում է, որ նման կոմպոզիցիաների գլխավոր ընդհանուր գիծն այլ մեղեդիներից տարբերվելն է:
Իրենց չափանիշներով Nirvana-ին մոտ է Ջոն Լենոնի լեգենդար Imagine երգն ու U2 խմբի One թրեքը: