Բաժիններ՝

Google Play-ի հայտնի հավելվածը վիրուսով է վարակվել

Android գործառնական համակարգի հայտնի խաղերի մի մասը վարակվել է վտանգավոր վիրուսով, ինչի արդյունքում ցանցահեններին հաջողվել է լիարժեք վերահսկողություն սահմանել զոհի հեռախոսի նկատմամբ:

Այս մասին հայտնում են ESET ընկերության փորձագետները, հայտնում է The Daily Dot-ը:
Mapin անվանումով տրոյանին հաջողվել է հաղթահարել Google-ի պաշտպանությունն ու հասնել Google Play հավելվածների պաշտոնական խանութին:

Արդյունքում՝ վնասաբեր կոդն ընկել է Android-ի ամենահայտնի անվճար խաղերը:
Այսպես, ըստ ESET-ի տեղեկությունների, 2013 թվականի վերջից մինչև 2014 թվականի վերջը Mapin-ը կարողացել է վարակել հիթային Candy Crash, Temple Run, Subway Surfers ու Plants Vs հավելվածները:

Բացի այդ, վիրուսը վարակել է Android-ի համար հավելվածների խանութները: Վնասակար կոդմ ախտահարել է տասնյակ հայտնի հավելվածներ, որոնցից մի քանիսը մինչ օրս գտնվում են ազատ մատչումում համացանցում:

Ներկայում Mapin-ն արդեն հեռացվել է Google Play-ից:

Օգտատերերի տեղեկություններով՝ առավել շատ տուժել են դրանից հնդիկ օգտատերերը: Վարակված սարքերի մոտ 75 տոկոսը բաժին է ընկել Հնդկաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս