Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 5 զոհի մասին. BBC
Ադրբեջանի պաշպանության նախարարությունը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության տարածքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած բախումների արդյունքում 5 զոհերի և 19 վիրավորների մասին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գերատեսչության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանը կորցրել է մեկ զինծառայող, ևս երեքը վիրավորվել են։ Մյուս զոհերը և վիրավորները հայկական կողմից են։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Ղարաբաղում մեղադրում են Ադրբեջանին՝ հրթիռա-հրետանային ռմբակոծման համար։
Ադրբեջանի ՊՆ-ն էլ մեղադրում է հայկական կողմին, որն օգտագործել է խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ 82-մմանոց ականանետեր։ Ըստ ադրբեջանցիների՝ հայկական կողմը օրվա ընթացլում 74 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Հայաստանը դեռ չի մեկնաբանել կոնֆլիկտը սրելու առումով իր հասցեին հնչած մեղադրանքները։ Նախօրեին Հայաստանի ՊՆն պատասխանատվությունը դրել էր Ադրբեջանի վրա՝ խոստանալով ձեռնարկել «իրավիճակին համարժեք միջոցներ»: