Ռուսական «Աերոֆլոտ» ու «Տրանսաերո» ընկերություններին արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ուկրաինա
Ուկրաինայի նախարարների կաբինետը, համաձայն երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության որոշման, որոշում է կայացրել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ուկրաինա:
Այդ ընկերությունների շարքում են հայտնվել «Աերոֆլոտ» ու «Տրանսաերո» ընկերությունները, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում:
«Որոշում ենք կայացրել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները, առաջին հերթին՝ «Աերոֆլոտինն» ու «Տրանսաերոյինը»»,- Twitter-ում ներկայացված են Յացենյուկի խոսքերը:
Բացի այդ՝ Ուկրաինան արգելում է նաև Ուկրաինայի տարածքով ռուսական ավիաընկերությունների տրանզիտային թռիչքները, եթե դրանք պարունակում են «ռազմական նշանակության ապրանքներ կամ ռուս զինծառայողներ»: