Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի արքայազնը ԱՄՆ-ում կալանավորվել է սեքսուալ բռնություն գործադրելու մեղադրանքով

Սաուդյան Արաբիայի արքայազն Մաջիդ Աբդուլազիզ Ալ Սաուդը կալանավորվել է Լոս Անջելեսում: Արքայազնին կասկածում են սեքսուալ բռնություն գործադրելու մեջ, գրում է LifeNews-ը:

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ հարևանը տեսել է արնաքամ լինող օգնություն կանչող մի կնոջ, ով փորձել է փախչել տունը շրջապատող ցանկապատի վրայով: Թե ինչ հանգամանքներում է արքայազնի տան աշխատողը ստացել կապտուկներ ու քերծվածքներ, դեռ հայտնի չէ:

Արքայազնի հարևանի խոսքով՝ 39 մլն դոլար արժողությամբ՝ աշխարհում ամենաթանկ շրջաններից մեկում գտնվող տունը օտարերկրացին վարձակալել էր մի քանի շաբաթ առաջ:

Ոստիկանության հաղորդմամբ՝ արքայազն Ալ Սաուդը չունի դիվանագիտական իմունիտետ, սակայն կասկածյալին ազատել են բանտից 300 հազար դոլար գրավի դիմաց:
Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս