Բաժիններ՝

Մեքքայում 700 ուխտավորների մահվան պատճառ կարող էր լինել Սաուդյան Արաբիայի արքայազնի այցը. ԶԼՄ-ներ

Մեքքայում 700-ից ավելի մարդկանց կյանք խլած ուխտավորների հրմշտոցի պատճառ կարող էր լինել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցը, հայտնում է լիբանանյան «Ադ-Դիյար» թերթը:

Արքայազնը Մինա հովտի մերձակայք էր ժամանել ողբերգությունից առաջ: Նրա գալը կարող էր դառնալ հրմշտոցի պատճառ:

Պաշտոնական Էր-Ռիյադը հերքում է արքայազնի ներկայությունը հրմշտոցի վայրում:
Մուհամմեդ բեն Սալմանը Սաուդյան Արաբիայի գահի փոխժառնգն է, նա զբաղեցնում է թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնը:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կատարվածի մեջ մեղադրել էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին:

Մինա հովտում այդ օրը հավատացյալները կատարում էին հաջի վերջին ծեսը: Հաջին մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ: Վերջին 9 տարում հաջը տեղի էր ունեցել առանց լուրջ միջադեպերի:

Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ իրականացնի: Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: Հաջն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 22-26-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս