Քուրդ զինյալները Թուրքիայում 2 զինծառայողի են սպանել
Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 9-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրությանը:
Քուրդ զինյալները հարձակումներն իրականացրել են Բեյթյուշեբապ քաղաքի մերձակայքում:
«Մեր անվտանգության ուժերը բացել են պատասխան կրակ, ահաբեկիչների վրա հարձակումներ է իրականացվել անօդաչու թռչող սարքերով ու ուղղաթիռներով: 34 գրոհային զինաթափվել է: Օպերացիան շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: