Դենիս Չերիշևը մտադիր է հեռանալ «Ռեալից» ձմռանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլիան», «Վալենսիան», «Լիվերպուլը» և «Զենիթը»:
Դենիս Չերիշևը դժգոհ է մադրիդյան ակումբում իր կարգավիճակից և ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերել, որպեսզի լավ մարզավիճակում լինի Եվրո-2016-ի ժամանակ, հաղորդում է AS-ը:
Բացի ռուս ֆուտբոլիստից, «սերուցքայիններին» ձմռանը պատրաստվում է լքել Խեսեն, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլին»:
Անցյալ շաբաթ Լա լիգայի «Գրանադայի» դեմ խաղը Չերիշևի համար այս մրցաշրջանի առաջին հանդիպումն էր: Նա դաշտում անցկացրեց 13 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը