«Բրիգադայի» դերասանի մոտից առգրավվել է 280 կգ թմրանյութ. նրան սպառնում է ցմահ ազատազրկում

Ռուսական կուլտային «Բրիգադա» ու «Բումեր» սերիալներում խաղացած իր դերերով հայտնի դարձած դերասան Դմիտրի Գումենեցկին իր մոտ պահվող թմրանյութի հաջող վաճառքի դեպքում կարող էր ստանալ 46 մլն ռուբլի: Ներկայում քննիչները փորձում են պարզել հանցավոր սխեմայի բոլոր անդամներին, պատվիրատուներին ու վաճառողներին, որոնք շփման մեջ են եղել ձերբակալված դերասանի հետ, գրում է LifeNews-ը:

Անձամբ  Գումենեցկին օգտվել է Սահմանադրության 51-րդ հոդվածից՝ վկայություն չտալու իր իրավունքից: Նրան տրամադրվել է պետական պաշտպան:
Հիշեցնենք, որ վերջինս կոչումով մայոր է:
43-ամյա դերասանը մի քանի շաբաթ առաջ էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Ավելի ուշ նրա բնակարանից ու ավտոտնակից հայտնաբերվել էր ավելի քան 280 կգ սփայս (16 մլրդ ռուբլի արժողության):
Մոսկվայի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 1-ին, 5-րդ ու 3-րդ հոդվածի հատկանիշներով:
Նրան սպառնում է ազատազրկում 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930