Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Գյումրիում խիստ զրույց ունեցավ Սամվել Բալասանյանի հետ. aravot.am

Այսօր Գյումրիում Հռոմի պապի ներկայացուցիչ, Արեւելյան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ եւ Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ տեղի ունեցավ «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ նորակառույց եկեղեցու օծումը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ականներ, կաթողիկե համայնքը ղեկավարող գյուղապետեր, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, միջազգային բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

aravot.am-ի փոխանցմամբ՝ եկեղեցու՝ մոտ 2-2,5 ժամ տեւած օծումից հետո, երբ նախագահը դուրս եկավ փողոց հեռանալու, հրաժեշտ տալու ժամանակ առանձնացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ի ցույց բոլորի, այդ թվում նկարահանող լրատվամիջոցների, փողոցի մեջտեղում խիստ ու բարկացած հայացքով առանձնազրույց ունեցավ Գյումրու քաղաքապետի հետ: Սա տեւեց մոտ 7-8 րոպե, լրագրողները հետաքրքրությունից դրդված՝ մեկը մյուսին հարցնում էին՝ «Տեսնես ի՞նչ խոսեցին, ինչո՞ւ էր այդպես բարկացած նախագահը, նկատողությո՞ւն էր տալիս»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս