Բաժիններ՝

Իդեալական խտացրած կաթ՝ տան պայմաններում

Սիրո՞ւմ եք խտացրած կաթ, սակայն չեք կարողանում ընտրել խանութում առկա հսկայական տեսականո՞ւց: Ժամանակն է ինքնուրույն պատրաստել այս քաղցր հրաշքը:

Ineresbook-ը ներկայացրել է ամենատարածված կաթի բաղադրատոմսը:

Ձեզանից կպահանջվեն՝

  • 200գ կաթ
  • 200գ շաքար (կամ փոշի)
  • 20գ կարագ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք կաթսայի մեջ (ցանկալի է՝ բարձր կաթսայի մեջ, քանի որ խառնուրդն ուժեղ փրփրում է): Ցածր կրակի վրա խառնուրդը հասցնում եք եռման: Երբ սկսի եռալ, կրակը բարձրացրեք և եփեք ևս 10 րոպե: 10 րոպե անց խառնուրդը կջրիկանա: Մի վախեցեք, ամեն ինչ ճիշտ է: Զանգվածն աստիճանաբար կսկսի խտանալ: Երբ սառչի, լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Մի քանի ժամ անց այն ավելի կխտանա:

Բարի վայելում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս