Բաժիններ՝

ԵՄ-ն 1 մլրդ դոլար կհատկացնի փախստականներին օգնելու համար

Եվրոպացի ղեկավարները Բրյուսելում ներգաղթյալների խնդրին նվիրված արտակարգ բանակցությունների ժամանակ որոշել են 1 մլրդ եվրո հատկացնել, որպեսզի օգնեն Մերձավոր արևելքի հարևան երկրներում ապաստանած միլիոնավոր սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ գումարները փոխանցվել են Լիբանանում, Հորդանանում ու Թուրքիայում գտնվող ՄԱԿ-ի ներկայացուցչություններին:

Նա նաև հայտարարել է, որ փախստականների ալիքը դեռ չի ավարտվել ու Եվրոպայի խնդիրն է օգնել փախստականներին՝ պահպանելով սեփական սահմանները:
Տուսկի խոսքով՝ այն պետություններում, որոնք բախվում են այդ խնդրին, մինչև նոյեմբեր կկազմակերպվեն հատուկ կենտրոններ ներգաղթյալների համար:
ԵՄ երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ամրապնդել Եվրամիության արտաքին սահմանները:

Բրյուսելում գագաթաժողովն անցկացվում էր ԵՄ անդամների միջև տարաձայնությունների ֆոնին՝ կապված 120 հազար ներգաղթյալների տեղաբաշխման հետ:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է դատարանում բողոքարկել Եվրամիության որոշումը՝ փախստականներին տեղաբաշխել ԵՄ անդամ-երկրներում:
Ֆիցոն ասել է, որ իր երկիրը չի կարող համաձայնել փախստականների տեղաբաշխման քվոտաների հետ:

Սակայն, չնայած քվոտաների վերաբերյալ տարաձայնություններին, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ բանակցություններն ացնել են «հիանալի» ու «ավելի լավ, քան սպասվում էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս