Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով ԵՄ գագաթաժողովում, ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ներգրավվի Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ խաղաղ գործընթացին պետք է մասնակցեն նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու առանցքային պետություններ, ներառյալ Իրանն ու Սաուդյան Արաբիան:
Անցած շաբաթ ԱՄՆ-ը անտեսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը՝ համագործակցել Ասադի հետ, որպեսզի հաղթանակով ավարտվի պայքարը Սիրիայի ու Իրաքի իսլամիստական խմբերի դեմ: