Աշխարհի ամենաերկար Սահմանադրությունը
18-րդ դարում ընդունված ԱՄՆ Սահմանադրությունը բաղկացած էր ընդամենը յոթ հոդվածից: Ցայսօր այն ունի ընդամենը 27 փոփոխություն: 20-րդ դարը պետական կառուցվածքների փոփոխության ու նոր պետությունների ձևավորման դարաշրջան էր: Հին պետություններից միայն Մեծ Բրիտանիան պահպանեց իր պետական կառույցը: Ուստի Սահմանադրություն ընդունելու կարիք չունեցավ: Երկրորդ Համաշխարհայինից հետո Ֆրանսիան 89 հոդվածից բաղկացած նոր Սահմանադրություն ընդունեց: Գերմանիան` 141: Հետո սահմանադրությունները որքան գնում՝ այնքան ստվարածավալ էին դառնում:
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը բաղկացած է 174 հոդվածից: Փոփոխությունների նախագծով առաջարկվում է ունենալ 16 գլխից և 219 հոդվածից կազմված Սահմանադրություն: Ժամանակները փոխվում են: Քաղաքական գործիչները` նույնպես: Երբ Սահմանադրական հանձնաժողովի անդամները Նապոլեոնին հարցրեցին, թե ինչպիսի Սահմանադրություն գրեն, «Կարճ և անհասկանալի»՝ եղավ կայսեր պատասխանը: Հիմա հավանաբար պատվերն այլ է` «Երկար և անհասկանալի»:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: