 
                        Մահից առաջ լացող անչափահաս մահապարտ ահաբեկչի լուսանկարը «պայթեցրել է» համացանցը
 
                                    Համացանցում է հայտնվել անչափահաս մահապարտ ահաբեկչի լուսանկարը, ով արցունքն աչքերին գնում է կատարելու իրեն հանձնարարված հրամանը, հայտնում է The Times-ը:
Տղային հրամայվել էր նստել պայթուցիկներով լի զրահամեքենան ու պայթեցնել Սիրիայի Ֆուա քաղաքում «Ալ-Քաիդայի» զինյալների օբյեկտը:
Լուսանկարում երևում է, որ երիտասարդը չի ցանկանում մահանալ:
Ահաբեկիչը լացում է՝ գիտակցելով իր սարսափելի վախճանը, սակայն գնում է կատարելու դաշտային հրամանատարի հրամանը:
Հայտնի է, որ նրա առաքելությունն ավարտվել է «հաջողությամբ»:
Երիտասարդը մահանում է, այդպես էլ չհասցնելով վայելել կյանքը, գրում է The Times-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        