Բաժիններ՝

Մինսկում դարձյալ համաձայնություն ձեռք չի բերվել Դոնբասի շուրջ

ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող բանակցությունների հերթական փուլը, որը վերաբերում է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, փոփոխությունների չի հանգեցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դոնբասում կոնֆլիկտի կողմերն արդեն չորս ամիս «մոտ են» հարցի լուծմանը, սակայն չեն ստորագրում փաստաթուղթ շփման գծից մինչև 100 միլիմետր տրամաչափի սպառազինությունները հետ քաշելու վերաբերյալ համաձայնագիր:

150922162804_ukraine_separatists_tanks_624x351_afp_nocredit

Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի կարգավորման եռակողմ կոնտակտային խմբի (Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ) ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Մարտին Սայդիքը «խորը հիասթափություն» է հայտնել այն բանի առնչությամբ, որ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ղեկավարությունը ցանկություն չի հայտնել փոխզիջումների գնալ պաշտոնական Կիևի հետ այդ տարածքներում ընտրությունների անցկացման հարցով:
Սայդիքի խոսքով՝ երեկ Մինսկում քննարկումները տևել են գրեթե 7 ժամ, ինչից հետո կողմերը որոշել են քննարկումները շարունակել հաջորդ շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս