Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Արտյոմ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»: