Արթուր Մեսչյանը Կոմիտասի թանգարանի, արմենչիկների և հայկական մշակույթի ապագայի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/Meschyan.jpg)
Երաժիշտ, ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամիսներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել հայկական արժեքների հանդեպ անտարբերության, ռաբիսության գերիշխանության եւ արվեստին վերաբերող այլ հարցերի շուրջ:
Մտահոգության հիմնական մեխը «արմենչիկության» համատարած տարածումն է մեր կյանքում: «Համը հանել ենք, էլ չի կարելի տղերք»,-ասում է երաժիշտը: