Դավիթ Հարությունյանը՝ գիտության ներկայացուցիչներին. «ի՞նչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում». «Հրապարակ»

Թերթը գրում է. «Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները։ Մեր տեղեկություններով, սկանդալային ընթացք է ստացել մշակույթի և գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ քննարկումը։ Ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ տրտնջալով նախորդ տարիների քիչ հատկացումներից։ Սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչների առաջարկը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է, և նա, առանց ծանրութեթև անելու, հակադարձել է, թե ի՞նչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում»։

Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս