Կոյուղատար համակարգը ջրագծերի քայքայման պատճառ
Tsayg.am-ը գրում է. Գյումրու Մուսաելյան փողոցում խմելու ջրագծերը քայքայվելու հետևանքով շարքից դուրս են եկել: Բնակիչները վթարի վերացման համար դիմել են «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը: Ընկերության աշխատախումբն արդեն 2 օր է, տեղում իրականացնում է վթարավերականգնողական աշխատանքներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ջրագծերը ընդամենը 2000 թվականին են անցկացվել, դրանց կողքին գտնվող կոյուղատար համակարգն է դարձել ջրագծերի քայքայման պատճառ: Այժմ մոտ 30 մետր երկարությամբ հին ջրագծերը կփոխարինվեն նորով: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ երեկո, միայն դրանից հետ կվերականգնվի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը: