Բաժիններ՝

6 վայր Երևանում, ուր խորհուրդ են տալիս այցելել Քարդաշյանները. Vogue

Ինչպես հայտնի է, երեկվանից մեկնարկել է Քարդաշյանների Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին մի քանի հաղորդումները նվիրված են լինելու Քարդաշյան քույրերի, ռեփեր Քանյե Ուեսթի ու փոքրիկ Նորդի հայաստանյան ճանապարհորդությանը:

Այս կապակցությամբ հեղինակավոր Vogue ամսագիրն անդրադարձել է Քիմ ու Քլոե Քարդաշյանների՝ պատմական հայրենիք կատարած այցին:

Ամսագիրը նշում է, որ մենք՝ բոլորս, արդեն հասցրել ենք տեսնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քույրերի հանդիպման, Քիմին 3 օր դրսում սպասող ծեր կնոջ հետ գրկախառնության, Երուսաղեմում փոքրիկ Նորդի մկրտության լուսանկարները:
Նշվում է, որ E!-ով հեռարձակվող Keeping Up With the Kardashians շոուի առաջին 4 սերիաներում կպատմվի նրանց պատմական հայրենիք կատարած այցելության մասին:

Vogue-ը նշում է, որ նրանք Հայաստան էին եկել ապրիլին իրենց ազգականների հետ ու իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վերջում Քանյեն անսպասելիորեն հաճելի անակնկալ մատուցեց՝ տալով բացօթյա անվճար համերգ, որի ժամանակ ցատկեց ջրավազանն ու դրանով ավարտեց ելույթը:

Ինչպես գրում է Vogue-ը, այդ ջրավազանն ու մյուս վայրերը մարդիկ կարող են տեսնել իրականում, եթե ճամփորդեն Երևանում։
Ամսագիրը ներկայացնում է այն 7 վայրերը (բացի ՀՀ կառավարությունից), որոնք հիշատակվում են Քարդաշյանների շոուում ու որոնք հնարավոր է տեսնել Երևան այցելելիս:

«Մայր Հայաստան» հուշահամալիր

Հուշահամալիրը գտնվում է Հաղթանակի զբոսայգում, ապա համառոտ ներկայացվում է հուշարձանի ստեղծման պատմությունը: Նշվում է, որ հուշարձանը կնոջ տեսքով խորհրդանշում է երկիրը ու մարմնավորում է խաղաղությունը՝ ուժի միջոցով: 1_640x627

The Marriott Yerevan. «Մարիոթ» հյուրանոց

Երևանի ամենահայտնի հյուրանոցն է, որն ունի հիանալի էքստերիեր ու մեծ կամարաձև պատուհաններ, ճակատամասը զարդարված է հայկական վարդագույն ու սպիտակ տուֆով: Այն գտնվում է Հանրապետության հրապարակում ու շրջապատված է Ազգային ու Պատմության թանգարաններով, ՀՀ կառավարության շենքով, կողքին գտնվում է Շահումյան հրապարակը: Հենց այս հյուրանոցում են Քարդաշյան քույրերը, Քանյե Ուեսթն ու նրանց ազգականները հյուրընկալվել:

Հյուրանոցից երևում է Արարատ լեռը: Այստեղ կա 5 ռեստորան, մարզասրահ և սպա կենտրոն։ mariot_640x344

Lebanon Tavern. «Լիբանան» պանդոկ

Ամսագիրը գրում է , որ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը իր Instagram-ում հրապարակել էր տեղի ռեստորանի համեղ ճաշատեսակների լուսանկարները:
Ճաշացանկում ներառված էին տապակած կարտոֆիլ, սպանախ և ֆաթուշ։ lebanon_640x236

Dolmama. «Դոլմամա»

Մեկ այլ ռեստորան, ուր այցելել էր Քարդաշյան կլանը: Նշվում է, որ «Դոլմաման» մեծ հավանության է արժանացել այցելուների կողմից: Այն ունի գեղեցիկ բակ ու օրիգինալ ինտերիեր: dolmama_640x225

Megerian Carpets. «Մեգերյան կարպետ»

Megerian Carpets-ում ընթրիք է կազմակերպվել Քարդաշյանների համար: Այն երկրի ամենահայտնի գորգագործական ընկերություններից է, որը հիմնադրվել է 1917-ին: mergelian_640x325

Karapi Lich. Կարապի լիճ

Նշվում է, որ Karapi Lich թարգմանաբար նշանակում է Swan Lake: Այն գտնվում է Երևանի հենց կենտրոնում՝ Օպերայի հարևանությամբ: Qanye77

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս