«Ինչ երես ենք ունեցել», որ այդքան դժվարությունները հաղթահարել ենք ու Անկախության 24-ամյակ ենք նշում. Երվանդ Մանարյան
«Աստծո շնորհն է, որ ինձ հանրավորություն է տալիս այս 24-ամյակին բաժակ բարձրացնել, շնորհավորել մեր ժողովրդին, որ ինչ ծանր ճանապարհ ենք անցել մենք ու «ինչ երես ենք ունեցել», որ այդ դժվարությունները հաղթահարել եք, ու եկել ենք 24-ամյակ ենք նշում»,- այսօր «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած հանդիպման ժամանակ խոսելով Անկախության 24-ամյա տարեդարձի մասին՝ ասաց հայտնի դերասան և հասարակական գործիչ Երվանդ Մանարյանը:
Նրա խոսքով՝ մեզնից հետո եկողները կանդրադառնան, թե ինչպիսի դժվար ժամանակներ են եղել անկախացման տարիները. «Երևի թե, Աստծո կողմից շատ դառնություններ տեսած, բայց նրա կողմից ընդունելի, ինչ-որ տեղ՝ նույնիսկ սիրված ժողովուրդ ենք: Ամեն ժողովուրդ չէ, որ այսպիսի ճանապարհ անցնելուց հետո՝ կարող է այսպիսի տոն նշել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: