Բաժիններ՝

Ինքնիշխանության երթ. Ուղիղ միացում

Այսօր, ժամը 13:00-ից Մատենադարանի շենքից դեպի ՀՀԿ գրասենյակ մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսով «Հայազն» կուսակցության անդամների բողոքի երթը:

Երթի կազմակերպիչները Հայաստանի իշխանություններին համարում են իրենց քաղաքական թշնամիները, դատապարտում են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որը, նրանց գնահատմամբ, վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը:

Նրանք պնդում են, որ Սերժ Սարգսյանն այդ որոշումն ընդունել է ընդամենը մեկ նպատակով՝ իշխանությունը պահելու համար: Ելույթ են ունենում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, նախկին որոշ ազատամարտիկներ: Երթի՝ մի քանի տասնյակ մասնակիցները քայլում են դեպի ՀՀԿ գրասենյակ՝ կոչերով. «Վերջ գործող ռեժիմին», «Վերջ ՀՀԿ-ի իշխանությանը»:

Դիտեք տեսանյութը՝ 1in.am-ի ուղիղ միացմամբ:

Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս