Բաժիններ՝

App Store-ը ենթարկվել է ցանցահենների հզոր հարձակման

App Store հավելվածների խանութը հարձակման է ենթարկվել ցանցահանների կողմից, հայտնել է ընկերության գլխամասը: Վիրուսը կարող է վարակած լինել iPhone-ի ու iPad-ի մի քանի հարյուր օրինական հավելված:

Բացի այդ՝ ցանցահանները կարողացել են բեռնել Xcode ծրագրի կեղծ վարկածը, որն օգտագործվում է iOS-ի ու Mac-ի համար հավելվածների ստեղծմամբ:

Apple-ի ներկայացուցիչ Քրիստինա Մոնագանի խոսքով՝ App Store-ից արդեն հեռացվել են բոլոր հավելվածները, որոնք ստեղծվել էին կեղծ ծրագրային ապահովման օգնությամբ:
Palo Alto Networks Inc դեպարտամենտի տնօրեն Ռայան Օլսոնը հայտարարել է, որ վարակը չի հանգեցրել տվյալների արտահոսքի:

Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը ցույց է տվել, որ App Storе-ում կա սողանցք, որից կցանկանան օգտվել նաև այլ չարագործներ:
Xcode ծրագրի վիրուսային վարկածը բեռնվել էր չինական սերվերի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս