Բաժիններ՝

Այսօր Skype-ը ողջ աշխարհում խափանումներով է գործում

Ողջ աշխարհում Skype-ի բազմաթիվ օգտատերեր բողոքել են Microsoft ընկերությանը պատկանող մեսենջերի աշխատանքի որակից:

Skype-ի ադմինիստրացիան իր կայքում արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

«Ոմանք կարող են խնդիրներ ունենալ Skype-ի կարգավիճակի հետ ու չտեսնել կոնտակտները, որոնք օնլայն են գտնվում: Մենք հայտնաբերել են խնդիրը Skype-ի կարգավիճակային վիճակի կարգավորումներում: Ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար, մենք դեռ փորձում ենք վերացնել խնդիրը»,- ասվում է հաղորդագրությունում:

Օգտատերերը, որոնց վերաբերում է այդ խնդիրը, չեն կարող փոխել իրենց կարգավիճակն ու կապ հաստատել մյուս կոնտակտների հետ: Ներկայում հաղորդագրությունները ուղարկվում են սովորական ռեժիմով:

downdetector.com ծառայությունում նշվում է, որ խնդիրները ակսվել են Երևանի ժամանակով ժ. 12.23-ից:

Skype-ի օգտատերերը բողոքում են, որ այն անհասանելի է Ռուսաստանում, Հայաստանում, Վիետնամում, Նոր Զելանդիայում, Դանիայում և այլ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս