Բաժիններ՝

Անկախություն, որին «այո» էր ասել քաղաքացիների 94,99%-ը

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն: Քվեարկողների 94,99%-ն «այո» ասաց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու գաղափարին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը՝ 94,39%-ը: Աանկախությանը կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 քաղաքացի, դեմ` քվեարկողների 0,46 տոկոսը:

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

12053376_10205396557457605_641477205_n

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս