Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը Խորվաթիային օգնություն է առաջարկել փախստականների խնդիրները լուծելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են փախստականների ճգնաժամին առնչվող հարցեր, որոնց բախվել են խորվաթական իշխանություններն ու ԵՄ-ը, հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից:

«Նախագահ Յունկերը հաստատել է իր անձնական աջակցությունը ու առաջարկել վարրապետ Միլանովիչին ԵՄ տեխնիկական օգնություն, որպեսզի հաղթահարեն ընթացիկ իրավիճակը:

migrant3_700Նրանք ընդգծել են հոգատարության կարևորությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապաստան են որոնում պատերազմից, ահաբեկչությունից կամ մարդկային արժանապատվության ոտնահարումից՝ համաձայն Եվրոպայի ընդհանուր արժեքների: Նրանք նաև ընդգծել են, որ ԵՄ բոլոր-անդամ երկրները պետք է հարգեն Եվրամիության օրենսդրությունը ողջ ծավալով»,- ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում:

migrant6_700

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության ջանքերի կարևորությունը ու միության անդամ երկրների միջև համերաշխության դրսևորումը, որպեսզի հաղթահարեն փախստականների ճգնաժամը:

migrant6_700
Յունկերն ու Միլանովիչը պայմանավորվել են շարունակել կոնստրուկտիվ քննարկումը Բրյուսելում սեպտեմբերի 23-ին կայանալիք գագաթաժողովում:
migrant4_700

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս