Իրանում 5 մարդ է մահապատժի ենթարկվել
Իրանի Թեհրան նահանգում գտնվող «Ռաջաի» բանտում նախօրեին 5 մարդու նկատմամբ դատավճիռ է իրականացվել:
Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկված մարդիկ դատապարտվել են երկրի տարբեր շրջաններում սպանություններ կատարելու համար:
Ենթադրվում էր, որ մահվան կդատապարտվի 8 մարդ, սակայն 3 դատապարտյալների դատավճիռը փոխվել է սպանվածների ծնողների խնդրանքից հետո, հայտնում է Trend-ը:
Հիշեցնենք, որ Իրանը աշխարհի 10 երկրների թվում է, որտեղ կա առավել շատ թվով բանտարկյալ:
2014-ին Իրանում կար գրեթե 22 հազար բանտարկյալ: