Բաժիններ՝

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատրաստ են 2016թ. ևս երկարաձգել հակառուսական պատժամիջոցները Ուկրաինայի իրավիճակի պատճառով

Եվրամիությունը ու ԱՄՆ-ը ծրագրում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները 2016 թվականին, քանի որ մինչև տարեվերջ Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով խաղաղ համաձայնագրի կյանքի կոչման ապագայի հեռանկարները թուլանում են:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, հոկտեմբերի 2-ին Փարիզում կայանալիք գագաթաժողովում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները քննարկելու են Մինսկի համաձայնագրի երկրաձգման հարցը:

EM

Դրա հետ միասին՝ հաշտության երկարաձգումը նշանակում է պատժամիջոցների պահպանում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր անանում աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի ղեկավարությունը սպասում է, որ մինսկյան համաձայնագրերը կյանքի չեն կոչվի ճիշտ ժամկետներում ու դրանց անդամները կշարունակեն համագործակցել՝ այն փաստացի չերկարաձգելով:

Barack Obama

Գործակալության բեռլինյան զրուցակցի խոսքով՝ դա կնշանակի, որ ԵՄ-ն պետք է երկարաձգի պատժամիջոցները:

Գործակալության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում զրուցակիցը ասել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է ԵՄ-ում իր գործընկերների հետ ու պատրաստ է պահպանել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չկատարի մինսկյան պամանավորվածությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս